Պեսկով․ ՌԴ-ում Ասադին ապաստանելու որոշումը կարող է ընդունված լինել միայն Պուտինի կողմից
ՌԴ-ում Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին և նրա ընտանիքին ապաստան տրամադրելու որոշումը կարող էր ընդունված լինել միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ չմեկնաբանելով այն փաստը, թե իրոք այդ ապաստանը տրամադրվել է, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Հասկանալի է, նման որոշումներն առանց պետության ղեկավարի ընդունվել չեն կարող։ Դա նրա որոշումն է։ Բայց այս դեպքում ես ասելու բան չունեմ ձեզ»,- հայտնել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ այս հաշվով պաշտոնական հայտարարություններ չեն արվել, «երեկ [լրատվամիջոցներում] եղել է տեղեկություն աղբյուրից»։ «Եվ ես այս թեմայի վերաբերյալ այժմ ասելու բան չունեմ»,- ևս մեկ անգամ ընդգծել է Պեսկովը։
Նա այս կերպ է պատասխանել նաև Ասադի գտնվելու վայրի մասին հարցին։ Ինչ վերաբերում է Պուտինի և Սիրիայի նախկին նախագահի շփումներին, ապա, Պեսկովի խոսքով, «նախագահի պաշտոնական ժամանակացույցում նման հանդիպում չկա»։
News.am