2024-12-10 09:47
Լրատվական գործակալություններ
Ալեքսեյ Չեպա․ Սիրիայում տիրող իրավիճակը կվատթարացնի Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները
Թուրքիայի աջակցությունը սիրիացի զինյալներին չպետք է նորություն լինի, հայտարարել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան։
«Մենք հասկանում ենք, որ Թուրքիան միշտ արել է ամեն ինչ՝ ելնելով իր շահերից, և նրանց պահվածքը Սիրիայում չպետք է նորություն լինի մեզ համար։ Կարծում եմ՝ այս ամենը պետք է իմանայինք ու պատրաստվեինք։ Բնականաբար, դա կսրի Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները»,- նշել է նա։
News.am