2024-12-10 11:41
Լրատվական գործակալություններ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն․ Սրբուհի Գալյանը ճանաչվել է որպես կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը պետքարտուղարության 2024թ․ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկների շարքում է։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
«ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն Սրբուհի Գալյանին ճանաչում է որպես կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն գործիք կիրառելու համար»,- տեղեկացնում են դեսպանությունից: