Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ. ՓԱՇԻՆՅԱՆ՝ ԻՍԿ ԱՊՕՐԻՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄՈՎ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ ՀԱՆՁՆՎԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻՑ Ի՞ՆՉ ԿԱ
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրել է.
««Ապօրինի կերպով ձեռք բերած գույքի վերադարձը ոչ թե իրադարձություն է, այլ գործընթաց»: Այս մասին իր ՖԲ էջում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ հերոսաբար գլուխ գովելով, որ Ծաղկաձոր համայնքում 24 հազար 993 քմ (մոտ 46 մլն դրամ) վերադարձրել է Հայաստանի Հանրապետությանը: Եթե ապօրինի է օտարվել, շատ լավ, խնդիր չկա:
Իսկ Ադրբեջանի կողմից ապօրինի բռնազավթված շուրջ 220 միլիոն քմ հողատարածքը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու մասին ո՞վ է մտածելու: Այդ գործընթացից ի՞նչ կա:
Իսկ ապօրինի սահմանազատումով հակառակորդին հանձնված ՀՀ ինքնիշխան տարածք հանդիսացող տավուշյան հողատարածքների՞ց ինչ կա: Դա էլ է գործընթա՞ց, թե՞ աննախադեպ իրադարձություն:
Հ.Գ. 1 Ապօրինի կերպով Արցախի հայության միջազգայնորեն ամրագրված ինքնորոշման իրավունիքը ոտնահարելու և 120 հազար մարդու տնից, հողից, հայրենիքից զրկելու գործընթացի մասին այս անգամ լռում եմ…
Հ.Գ. 2 Փաստորեն, ըստ Նիկոլի տրամաբանության, նախորդ բոլոր իշխանությունների ժամանակ, հայ ժողովուրդը Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի և Սարգսյանի գլխավորությամբ՝ միլիարդավոր դոլարների օգուտներ էր բերել Հայաստանի Հանրապետությանը, ուղղակի Նիկոլը դրա մասին չգիտեր»: