ԵՄ-ն 1,5 մլն եվրո է հատկացրել Հայաստանի կառավարությանը՝ Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու համար

Եվրամիությունը 1,5 միլիոն եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Հայաստանի կառավարությանը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար, հաղորդել է Երևանում ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությունը։

Բյուջետային աջակցության ծրագիրն ուղղված է արցախցիների երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրմանը, նրանց ներգրավվածությունը Հայաստանի կրթական համակարգերում, սոցիալական պաշտպանության, առողջապահության և աշխատաշուկայում ինտեգրման ապահովմանը։

ԵՄ պատվիրակությունը հիշեցրել է, որ սեպտեմբերին Բրյուսելն արդեն հատկացրել է 13,5 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ նույն բյուջետային աջակցության «Հայաստանի Հանրապետության համար պետական և դիմակայունության կառուցման պայմանագիր» ծրագրի շրջանակներում։

Կառավարությունը հունիսի 20-ին հավանություն էր տվել Հայաստանի և Եվրահանձնաժողովի միջև երկրի դիմադրողականության ամրապնդման ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի ստորագրմանը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 15 միլիոն եվրո (6 միլիարդ 250 միլիոն ՀՀ դրամ):

Կառավարությունը նոյեմբերին հաստատել էր ԼՂ-ից բռնի տեղահանվածների նոյեմբերի և դեկտեմբերի լրացուցիչ 50 000 դրամ հատկացնելու հարցը։

Armenia Today