2024-12-11 15:20
Լրատվական գործակալություններ
Մակրոնը զանգել է Իվանիշվիլիին ու մեկ ժամ խոսել նրա հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վրաստանի իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հետ քննարկել է երկրում ստեղծված իրավիճակը։
Ինչպես հաղորդել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության մամուլի ծառայությանը, Մակրոնը զանգահարել է Բիձինա Իվանիշվիլիին։ Զրույցի ընթացքում Ֆրանսիայի նախագահը Վրաստանի իշխող կուսակցության հիմնադրի հետ քննարկել է երկրում ստեղծված իրավիճակը։
Զրույցը կայացել է Մակրոնի նախաձեռնությամբ և տևել մեկ ժամ։
«Փաստինֆո»