2024-12-11 20:00
Լրատվական գործակալություններ
Սիրիայում հրկիզել են Բաշար Ասադի հոր դամբարանը
Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի հոր՝ Հաֆեզ Ասադի դամբարանը հրկիզել են նրա հայրենի Քարդահա քաղաքում, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։
Լրատվամիջոցները արձանագրել են կադրեր, որտեղ պատկերված են զինվորական համազգեստով ընդդիմադիր մարտիկներն ու հրկիզմանը հետևող երիտասարդները:
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR) իր հերթին Ֆրանսպրես գործակալութանը հայտնել է, որ զինյալները հրկիզել են դամբարանը:
Դամբարանը Լաթաքիայում էր, որտեղ ապրում էր Ասադի ալավիական համայնքը:
News.am