2024-12-12 11:34
Լրատվական գործակալություններ
Երևանում մեկնարկում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ Գլոբալ ֆորումը
Այսօր Երևանում մեկնարկում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ Գլոբալ ֆորումը՝ «Ցեղասպանության և այլ ոճրագործությունների նկատմամբ վաղ ազդարարման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդումը» խորագրի ներքո: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ելույթով հանդես կգա միջոցառման բարձրաստիճան հատվածում:
Aysor.am