Մսավաճառ․ Վաղը էլի միս եմ բերելու, եթե տանեն, կոկորդները կկտրեմ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նորագավիթից բռնած մինչև Արտաշատ թող գնան գյուղացուն ասեն՝ ինչի ես դու միսը դրել այստեղ ծախում, դե թող գնան այնտեղից բերեն, կոկորդները կկտրեն, խելոք ժողովուրդ են գտել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Գոմի շուկայի մոտ գործունեություն ծավալող մսավաճառներից մեկը՝ անդրադառնալով նրան, որ ՍԱՏՄ աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ առավոտյան եկել են և առգրավել իրենց միսը՝ պատճառաբանելով, որ չկա սպանդանոցային մորթի մասին փաստաթուղթը:
«Հիմա ես ի՞նչ պիտի անեմ, կգնամ գողություն կանեմ, երեխեքիս ո՞նց պահեմ: Մի հատ ջանդակ միս ենք բերում, 5000-10000 դրամ փող ենք առնում մեջը: Հիմա 1,2 մլն դրամի միս է տարել, թող տանի իր բալեքին կերակրի: Մի հատ ցլի ջանդակ՝ 295 կգ, դե թող հաշվեն 3500 դրամով: Իհարկե, չեն վառի, կտանեն, իրենք կուտեն: Հո ապուշ չե՞ն, որ վառեն:
Թող գան իմ միսը տանեն լաբորատորիա, եթե մի տոկոս չհամապատասխանի, թող ինձ դատեն՝ վատ միս բերելու համար: Վաղը ժամը 5:00-ին էլի եմ ասում, թող գան տանեն, այդ էդ ժամանակ կոկորդները կկտրեմ: Իրենք տարած միսը պետք է հետ բերեն: Ճիշտ է, սպանդանոցի պեչատ չկա, բայց իրենց հետաքրքիր չի միսը ինչ է, ուզում ես գնա էշ բեր, պեչատ եղավ վրան, կասեն՝ նորմալ է: Բայց թող էդ միսը տանեն ստուգեն»,-ասաց նա:
Նրա խոսքով, Արարատի մարզում սպանդանոց չկա. «Մի հատ կա, չի աշխատում: Ասում են՝ տար պարսիկի մոտ մորթի, պարսիկը տավար մորթո՞ղ է: Մի հատ գառի սպանդանոց կա, մենակ գառ են մորթում, այն էլ պարսիկինն է»:
Նշենք, որ այսօր Գումի շուկայի մոտ իրավիճակը լարվել էր, մսավաճառներից 8 մարդ ձերբակալվել է: Մոտ մեկ տոննա միս է առգրավվել:
News.am