Պեսկով․ Փաշինյանին սպասում են Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասում են Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նախագահը (Վլադիմիր Պուտինը,–խմբ.) հրավիրել է պարոն Փաշինյանին և, իհարկե, սպասում է նրան, մյուս գործընկերների հետ միասին, Սանկտ Պետերբուրգում՝ ավանդական հանդիպմանը, որը ոչ ֆորմալ բնույթ է կրում, բայց միևնույն ժամանակ այնտեղ կլինեն և՛ ԱՊՀ-ն, և՛ ԵԱՏՄ-ն։ Օրակարգը բավական բովանդակալից է»,-ասել է Պեսկովը լրագրողներին։

Միաժամանակ նա նշել է, որ Պուտինն այսօր Հայաստանի վարչապետի հետ հանդիպում չի ծրագրում:

«Այսօր առանձին հանդիպում չի նախատեսվում, այնտեղ աշխատանքն ընթանում է վարչապետների շրջանում»,-հավելել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի համապատասխան հարցին:

Առավոտյան Փաշինյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։

Sputnik Արմենիա