2024-12-13 18:00
Լրատվական գործակալություններ
Փաշինյանը նշել է ԵԱՏՄ-ի շրջանակներում տրանսպորտային և լոգիստիկ ներուժի կարևորությունը
Տրանսպորտային և լոգիստիկ ներուժի զարգացումը ԵԱՏՄ շրջանակներում առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար։ Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մյուս առանցքային թեման ԵԱՏՄ-ի տրանսպորտային և լոգիստիկ ներուժի զարգացումն է, որտեղ անդամ երկրների հնարավորություններն ամբողջությամբ չեն օգտագործվում։ Այս համատեքստում հարկ եմ համարում ևս մեկ անգամ նշել «Խաղաղության խաչմերուկ» լայնածավալ ենթակառուցվածքային նախագծի կարևորությունը մեր տարածաշրջանի համար, որը ենթադրում է մի շարք տրանսպորտային և հաղորդակցության ուղիների ստեղծում և արդիականացում»,- նշել է նա։
News.am