2024-12-13 19:46
Լրատվական գործակալություններ
Ավանեսյան․ Կան մասունքներ, որոնք վնասման աստիճանից ելնելով ԴՆԹ-ի փորձարկման ենթակա չեն
Ցավոք սրտի կան մասունքներ, որոնք վնասման աստիճանից ելնելով ԴՆԹ-ի փորձարկման ենթակա չեն: Այդ մասին լրագրողներին ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով 44-օրյա պատերազմում զոհվածների վերաբերյալ հարցին։
Նա նաև հայտնել է, որ դիահերձարաններում դեռ պահվում են նաև նույնականացված մասունքներ:
«Կան նույնականացված, բայց այս պահին չհուղարկավորված մասունքներ, այս հարցով աշխատանքները ծնողերի, քննչական մարմինների և համապատասխան գերատեսչությունների հետ շարունակվում են»,–նշեց առողջապահության նախարարը։
News.am