Ռուսաստանը բանակցում է Սիրիայի նոր իշխանությունների հետ ռազմաբազաները պահպանելու հարցի շուրջ

Ռուսաստանը բանակցություններ է վարում Սիրիայի նոր իշխանությունների հետ` երկրի տարածքում իր ռազմական ներկայությունը պահպանելու և ռուսական երկու ռազմաբազաների գործունեությունը շարունակելու հարցի շուրջ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով բանակցությունների ընթացքին ծանոթ իր աղբյուրին։

«Մոսկվան բանակցություններ է վարում Սիրիայի նոր իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ իր ռազմական ներկայությունը և Տարտուսում ու Լաթաքիայում ռուսական ռազմաբազաների կարգավիճակը պահպանելու հարցի շուրջ։ Ռուսական կողմն անվտանգության ժամանակավոր երաշխիքներ ունի, ուստի ռազմաբազաները գործում են սովորական ռեժիմով»,- ասել է գործակալության աղբյուրը։

Aysor.am