Թուրքիան 12 տարի անց կվերաբացի իր դեսպանությունը Սիրիայում

Մենք հող ենք նախապատրաստել, որպեսզի դա (Սիրիայում ռեժիմի փոփոխությունը-խմբ.) տեղի ունենա անարյուն՝ շարունակելով բանակցությունները երկու կարևոր դերակատարների (Ռուսաստանի և Իրանի) հետ, որպեսզի զոհերը նվազագույն լինեն»։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Նա հավելել է, որ Դամասկոսում Թուրքիայի դեսպանությունն աշխատանքը կսկսի դեկտեմբերի 14-ից։

Հիշեցնենք, որ Թուրքիան փակել էր Սիրիայում իր դեսպանությունը 2012 թվականի մարտին։

News.am