Ռուսաստանում Viber-ն արգելափակել են

Ռուսաստանում արգելափակել են Viber-ը, հայտնում է Роскомнадзор-ը։

Viber ծառայության հասանելիությունը սահմանափակված է տեղեկատվության տարածման կազմակերպիչների համար սահմանված Ռուսաստանի օրենսդրության պահանջների խախտման պատճառով, որոնց իրականացումն անհրաժեշտ է մեսենջերը ահաբեկչական և ծայրահեղական նպատակներով օգտագործելու, դրանց իրականացման համար քաղաքացիների հավաքագրումը, թմրանյութերի վաճառքը, ինչպես նաև հակաիրավական տեղեկատվության տեղադրումը կանխելու համար։

News.am