Վրաստանի խորհրդարանում մեկնարկել է երկրի նախագահի ընտրությունների ընթացակարգը
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ընտրողների կոլեգիան առաջին անգամ ոչ ուղիղ ճանապարհով ընտրելու է Վրաստանի վեցերորդ նախագահին, տեղեկացրել է Վրաստանի Առաջին ալիքը։
Կառավարող «Վրացական երազանք» կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Միխայիլ Կավելաշվիլուն։
Ընտրության ընթացակարգը տեղի է ունենում Խորհրդարանի պալատում, այն սկսվել է տեղի ժամանակով ժամը 09.00-ին և կշարունակվի մինչև ժամը 14.00-ն։
Օրենսդրության համաձայն՝ ընտրությունների անցկացման համար բավական է ընտրող կոլեգիայի լրիվ կազմի մեծ մասի ներկայությունը՝ 151-ից ոչ պակաս, իսկ նախագահի ընտրության համար անհրաժեշտ են կոլեգիայի անդամների ոչ պակաս, քան 200 ձայներ։
Ընտրողների կոլեգիայի կողմից ընտրված նախագահը պաշտոնը կզբաղեցնի հինգ տարով։
Ինչ վերաբերում է ընտրողների կոլեգիային, այն բաղկացած է 300 անդամից։ Կոլեգիայի կազմում են խորհրդարանի 150 անդամները, Աջարիայի Ինքնավար Հանրապետության բարձրագույն ներկայացուցչական մարմնի բոլոր անդամները՝ 21 պատգամավոր, Աբխազիայի Ինքնավար Հանրապետության բարձրագույն ներկայացուցչական մարմնի 20 անդամները և սաքրեբուլոյի 109 անդամները։
Տեղական ինքնակառավարման մարմինների 109 անդամներից «Վրացական երազանքը» պետք է ներկայացներ 54 անդամ, ութ ընդդիմադիր կուսակցություններից՝ 55։ Կապված այն բանի հետ, որ ընդդիմությունը չի նշանակել անդամների ընտրողների կոլեգիայում, ապա այդ տեղերը լրացրել է կառավարող կուսակցությունը, ուստի «Վրացական երազանքը» 211 անդամ ունի կոլեգիայում։
Նրանցից 89-ը խորհրդարանի պատգամավոր է, 13-ը՝ Աջարիայի Գերագույն խորհրդից, 109 անդամ խորհուրդներից։
Նախագահի ոչ ուղիղ ընտրությունները իրականացնում է Վրաստանի ԿԸՀ-ն։ Այսօր ԿԸՀ-ն կամփոփի արդյունքները անմիջապես խորհրդարանի քվեարկությունից հետո։
Ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հաստատել էր, որ չի պատրաստվում վայր դնել լիազորությունները։
Նա դեկտեմբերի 14-ի նախագահական ընտրություններն անվանել է «պարոդիա»։
Զուրաբիշվիլին հայտնել է, որ կմնա նախագահ, մինչև որ երկրում տեղի կունենան նոր ընտրություններ՝ դեմոկրատական չափորոշիչների պահպանմամբ։
News.am