«Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալիք, թե՞ հնարավորություն» խորհրդաժողով Երևանում

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ Երևանում տեղի է ունենում «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալիք, թե՞ հնարավորություն» խորագրով միջազգային խորհրդաժողովը։

Աշխարհաքաղաքական ներկա զարգացումների համատեքստում խորհրդաժողովը կանդրադառնա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների տարբեր շերտերին՝ մասնավորապես քննելով վերջինիս ազդեցությունը Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգության, սոցիալ- տնտեսական իրավիճակի և զարգացման հեռանկարների վրա։

Խորհրդաժողովը կծավալվի հետևյալ առանցքային թեմաների շուրջ

- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը որպես անվտանգային և զսպիչ գործոն

-աշխարհաքաղաքական զարգացումներ. պանթուրքականությունը տարածաշրջանային սպառնալիք,

- հայ-թուրքական տնտեսական հարաբերություններ. կախվածությու՞ն, թե՞ հնարավորություն:

Զեկույցներով հանդես կգան քաղաքական, գիտական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ՝ Հայաստանից և արտերկրից։

News.am