2024-12-16 19:34
Լրատվական գործակալություններ
Չի բացառվում, որ Մայոտի արշիպելագում ցիկլոնի զոհերի թիվը գերազանցում է հազարը
Մայոտի պրեֆեկտ Ֆրանսուա-Քսավյե Բիևիվիլը տեղական լրատվամիջոցներին հայտարարել է, որ զոհերի թիվը կարող է զգալիորեն աճել:
«Ըստ իս, զոհերը, ըստ ամենայնի, կլինեն մի քանի հարյուրի, միգուցե կհասնեն հազարի, կամ նույնիսկ՝ մի քանի հազարի»,-ըստ Reuters-ի՝ասել է Բիևիվիլը՝ ելույթ ունենալով Mayotte La 1ere հեռուստաալիքով:
Ենթադրաբար, «Շիդո» ցիկլոնի հարվածը հանգեցրել է Հնդկական օվկիանոսի ֆրանսիական Մայոտ արշիպելագի ամբողջ բնակավայրերի ոչնչացմանը, հայտնում է BBC-ն։ Քամու արագությունը հասել է 225 կմ/ժ-ի։
News.am