2024-12-18 11:36
Լրատվական գործակալություններ
Ալիև․ Բաքուն սպասում է Ղարաբաղում ռուսական ներդրումների
Ադրբեջանը Ղարաբաղի վերականգնման համար սպասում է ռուսական ներդրումների։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ դեկտեմբերի 17-ին՝ Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։
«Առաջին ներդրումային ծրագիրն իրականացրել է Թաթարստանը։ Դա Ջաբրայիլի (Ջրական) շրջանում գտնվող «Կամազ» սպասարկման կենտրոնն է, որը բացվել է Թաթարստանի ղեկավարի և իմ մասնակցությամբ։ Այսինքն՝ սա առաջին օտարերկրյա ներդրումային նախագիծն էր, և այն իրականացվել է ռուսական կողմից»,- ասել է Ալիևը։
Mamul.am