ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է Վրաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին
Ամերիկյան ներկայիս վարչակազմը՝ նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ, մտադիր է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Վրաստանի իշխանությունների դեմ մինչ իր լիազորությունների ժամկետի ավարտը։ Այս մասին օտարերկրյա լրագրողների համար ճեպազրույցում հաստատել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
«Դուք տեսաք, թե ինչպես խստացրինք մեր պատասխանը։ Եվ մենք կշարունակենք խստացնել մեր պատասխանը՝ ներառյալ լրացուցիչ պատժամիջոցները»,- ասել է նա՝ մեկնաբանելով իրավիճակը Վրաստանում։ «Ես չեմ ասի, թե կոնկրետ ինչ բնույթ կունենան այդ պատժամիջոցները։ Բայց, այո, մինչև մեր պաշտոնավարման ժամկետի ավարտը, մենք լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանենք Վրաստանի կառավարության դեմ»,- ընդգծել է ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչը։
Վրաստանում ընդդիմությունն ու նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չեն ճանաչել հոկտեմբերի 26-ին կայացած ընտրությունների արդյունքները։ Բազմաթիվ բողոքի ցույցեր են տեղի ունեցել հանրապետությունում։ Նոյեմբերի 28-ին երկրում բողոքի նոր ալիք սկսվեց այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշման մասին՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների հարցը օրակարգ չներառելու մասին մինչև 2028 թվականի վերջը և հրաժարվել բյուջետային բոլոր դրամաշնորհներից։ համայնքից։
News.am