2024-12-18 17:10
Լրատվական գործակալություններ
Հովիկ Աղազարյանի որդին ազատվել է պաշտոնից
Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, ազատվել է Էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարման վարչության պետի խորհրդականի պաշտոնից: Այս մասին տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են էկոնոմիկայի նախարարությունից:
Նշվել է, որ վերջինս պաշտոնից ազատվել է՝ սեփական դիմումի համաձայն։
Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր, որ հոր հետ կապված պատմությունից հետո նախարար Գևորգ Պապոյանն Աղազարյանի որդուն փոխանցել է, որ ճիշտ կլինի ազատվի աշխատանքից, ՔՊ խորհրդի անդամ Հովսեփ Աղազարյանն էլ գրել է դիմումը։