Քուրթուլմուշ․ «Զանգեզուրի միջանցքի» հարցում ամեն ձև աջակցում ենք Ադրբեջանին

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ, Թուրքիայի մեջլիսի նախագահ Նուման Քուրթուլմուշը հույս է հայտնել, որ «Զանգեզուրի միջանցքը» արագ կյանքի կկոչվի։ Նա պնդել է, թե «Զանգեզուրի միջանցքի» հարցում Թուրքիան ամեն ձև աջակցում է Ադրբեջանին։

Ըստ Նուման Քուրթուլմուշի, «Զանգեզուրի միջանցքը» ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի, այլ տարածաշրջանի բոլոր երկրների շահերից է բխում։ Նա հույս է հայտնել, որ այն խաղաղության միջանցք կդառնա։

News.am