Բարո․ Փարիզն աշխատում է Թուրքիայի և Սիրիայի քրդերի միջև համաձայնություն գտնելու ուղղությամբ

Ֆրանսիան աշխատում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի և քրդերի միջև համաձայնություն գտնելու ուղղությամբ, չորեքշաբթի ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն՝ հավելելով, որ քրդերը պետք է մասնակցեն ցանկացած քաղաքական անցումային գործընթացի, հայտնում է Reuters-ը։

«Համոզված ենք, որ կարելի է բոլորի շահերը բավարարող համաձայնության գալ։ Մենք աշխատում ենք դրա վրա»,- ասել է Բարրոն՝ հրաժարվելով այլ մանրամասներ հաղորդել:

Նախարարը միայն նշել է, որ նախագահ Էմանուել Մակրոնը նման տեսակետ է հայտնել չորեքշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցի ընթացքում։

News.am