Արաղչի․ Ասադի թիմի որոշումներն ինքնուրույն էին կայացվում և կախված չէին Իրանից

Սիրիայում Բաշար Ասադի կառավարությունն անկախ որոշումներ էր կայացնում և չէր վերահսկվում Իրանի կողմից: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Al Ghad հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Եգիպտոսում մասնակցում են «Իսլամական ութնյակի» (մահմեդական պետությունների միջև համագործակցության զարգացման միջազգային կազմակերպություն) գագաթնաժողովին:

«Սիրիայի կառավարությունն իր որոշումներում անկախ է եղել և չի գտնվել Իրանի կամ Ռուսաստանի վերահսկողության ներքո», - ասել է Արաղչին:

Նախարարը նաև նշել է, որ Իրանի աջակցությունը Սիրիային ուղղված է Սիրիայի ժողովրդին և Սիրիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականության պաշտպանությանը Իսրայելի, ինչպես նաև ահաբեկչական խմբավորումների կողմից ագրեսիայի պայմաններում:

«Սիրիայում իրանցի խորհրդականների ներկայությունը պայմանավորված էր ԻՊ-ի («Իսլամական պետություն», ահաբեկչական խմբավորում, արգելված Է ՌԴ-ում) և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի անհրաժեշտությամբ», - պարզաբանել է Արաղչին:

Sputnik Արմենիա