Կառավարության «վետերան» Վաչե Տերտերյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանի փոփոխությունից հետո զբաղեցրած պաշտոնից ազատվել է նաև մյուս փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` նախարարի տեղակալների պաշտոններում վերանշանակվել են Արմեն Սիմոնյանը, Նարեկ Մանուկյանը և Քրիստինե Ղալեչյանը։
Նշենք, որ Տերտերյանը կառավարությունում աշխատել է 1995 թվականից։ Այնուհետև եղել է Էկոնոմիկայի նախարարի խորհրդական։ 1998 թվականից նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում՝ պահպանելով իր պաշտոնը նույնիսկ 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո։
Sputnik Արմենիա