Կիևում գնդակոծության հետևանքով վնասվել է շենքը, որտեղ վեց երկրների դեսպանատներ են տեղակայված

Ռուսական զորքերի գնդաակոծության հետևանքով դեկտեմբերի 20-ին վնասվել է Կիևում շենքը, որտեղ տեղակայված են 6 երկրների դեսպանատները: Վնասվել են դեսպանատների առաստաղներն ու կոտրվել պատուհանները։ Ըստ УНН գործակալության՝ դրա մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Գեորգի Տիխին։

Մասնավորապես, վնասվել են նույն շենքում տեղակայված 6 երկրների, դրանց թվում՝ Ալբանիայի, Արգենտինայի, Պաղեստինի, Հյուսիսային Մակեդոնիայի, Պորտուգալիայի և Չեռնոգորիայի դիվանագիտական ​​հաստատությունները։

Դիվանագետների թվում զոհեր և վիրավորներ չկան։

News.am