2024-12-21 08:45
Լրատվական գործակալություններ
ԱՄՆ-ն առաջիկա օրերին կհայտարարի Ուկրաինային 1,2 միլիարդ դոլարի օգնություն տրամադրելու մասին
Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մոտ օրերս կհայտարարի Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության շրջանակում Կիևին վերջնական փաթեթի տրամադրման մասին՝ օգտագործելով երկրին զենք գնելու համար նախատեսված մնացած միջոցները, ըստ Reuters-ի՝ հայտնել են քաջատեղյակ երկու աղբյուրները։
Ինչպես պարզաբանել է աղբյուրը, փաթեթը ներառում է հակաօդային պաշտպանության համակարգեր, մասնավորապես՝ կալանիչներ և հրետանային ռազմամթերք։ Փաթեթի արժեքն, ըստ աղբյուրների, կկազմի մոտ 1,2 միլիարդ դոլար, գրում է «Ամերիկայի ձայն»-ը:
Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից ի վեր, Միացյալ Նահանգները Կիևին 175 միլիարդ դոլար է հատկացրել, ներառյալ՝ մոտ 61,4 միլիարդ դոլար՝ անվտանգության ապահովման նպատակով:
News.am