2024-12-21 08:47
Լրատվական գործակալություններ
Եվրասիական զարգացման բանկ․ Հայաստանը ռուսական ներդրումների զգալի ծավալներ է ներգրավում
Հայաստանը ռուսական ներդրումների զգալի ծավալներ է ներգրավում՝ 2016 թվականից մինչև 2024 թվականի առաջին կիսամյակ աճը կազմել է 35 տոկոս։ Դրա մասին ասված է Եվրասիական զարգացման բանկի զեկույցում։
Հայաստանում Ռուսաստանի կուտակված օտարերկրյա ուղղակի ներդրումները հասել են 3,7 միլիարդ դոլարի։
Հայաստանի տարածքում 19 ռուսական ներդրումային ծրագիր է իրականացվում։
News.am