Կոսովոյի փոխարտգործնախարար․ Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը, ներառյալ սովորական, դիվանագիտական ​​և պաշտոնական անձնագրերը։ Դրա մասին սոցիալական ցանցերում հայտնել է Կոսովոյի արտաքին գործերի և սփյուռքի փոխնախարար Ահմեդի Կրեշնիկը։

«Սա նշանակալի քայլ է երկու երկրների քաղաքացիների և հաստատությունների միջև կապերի և հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ», - շեշտել է Կրեշնիկը:

News.am