2024-12-21 11:08
Լրատվական գործակալություններ
Սարսափելի դեպք Գերմանիայում. ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ, զոհեր ու տուժածներ կան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գերմանիայի արևելքում գտնվող Մագդեբուրգ քաղաքում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, ինչի հետևանքով 2 մարդ մահացել է, 68-ը` տուժել։ Տեղեկությունը հրապարակվել է Մագդեբուրգի քաղաքապետարանի կայքում։
Դեպքը տեղի է ունեցել Սուրբ ծննդի տոնավաճառում։ Լրատվամիջոցների տեղեկություններով` մահացածներից մեկը երեխա է, տուժածներից 15-ը ծանր վնասվածքներ են ստացել:
Կասկածյալը ձերբակալվել է։ Նախնական տեղեկություններով՝ վրաերթը կանխամտածված է եղել, ավտոմեքենան վարել է Սաուդյան Արաբիայում ծնված 50–ամյա մի տղամարդ, որը 2006 թվականից բնակվում է Գերմանիայում:
Sputnik Արմենիա