2024-12-24 16:43
Լրատվական գործակալություններ
Պեսկով․ Պուտինի առանձին հանդիպում Փաշինյանի հետ չի լինի
Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձին հանդիպում չի լինի, բայց շփման հնարավորություն նրանք կունենան, տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։
Առանձին հանդիպում չի նախատեսվում, բայց նրանք անհրաժեշտության դեպքում շփվելու հնարավորություն կունենան»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե նախատեսվում է արդյոք առանձին հանդիպում հինգշաբթի Պուտինի և Փաշինյանի միջև։
Հինգշաբթի Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։
News.am