Էյֆելյան աշտարակից զբոսաշրջիկները տարհանվել են վերելակում բռնկված հրդեհի մասին լուրերից հետո

Այսօր շուրջ 1200 զբոսաշրջիկ է տարհանվել Էյֆելյան աշտարակից առաջին և երկրորդ հարկերի միջև վերելակի հորաններից մեկում բռնկված հրդեհի մասին լուրերից հետո։ Այս մասին գրում է «Եվրանյուզ»-ը։

Ըստ աղբյուրի, հրդեհն առաջացել էր առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում վերելակի մալուխներից մեկի գերտաքացումից, այն արագ մեկուսացվել է։ Այդ ընթացքում սահմանափակվել է մուտքը դեպի աշտարակ։

Զբոսաշրջային գրավչություն ունեցող աշխարհի ամենահայտնի աշտարակներից մեկն օրական այցելում է մ15000-25000 զբոսաշրջիկ։

Panorama.am