ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովը սկսվել է «Իգորա» հանգստավայրում
ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովը սկսվել է «Իգորա» հանգստավայրում (Լենինգրադի մարզ)։ Տիրոջ իրավունքով ընդունողը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է։
Հանդիպմանը նա կամփոփի 2024թ. ԱՊՀ-ում Ռուսաստանի նախագահության արդյունքները։ Դրանից հետո, ինչպես հայտարարվել է Կրեմլում, «առաջնորդները կկարողանան ոչ պաշտոնական միջավայրում շփվել միմյանց հետ և կարծիքներ փոխանակել արդի միջազգային հարցերի շուրջ»։
Հակառակ պլանների, ոչ բոլոր մասնակից երկրների ղեկավարներն են կարողացել գալ ԱՊՀ գագաթաժողովին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան սոցիալական ցանցերում գրել էր, որ ստիպված է եղել բաց թողնել այսօրվա հանդիպումը՝ կորոնավիրուսի թեստի դրական արդյունքի պատճառով։ Որոշվում է վաղը կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթաժողովին նրա մասնակցության հարցը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերադառնում է Բաքու՝ Ղազախստանի Աքթաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) ինքնաթիռի կործանման ֆոնին։
News.am