2025-01-07 10:21
Լրատվական գործակալություններ
Իրանն ու Ռուսաստանը պաշտպանական հարցերը կներառեն նոր ռազմավարական պայմանագրում
Իրանի և Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության նոր համաձայնագիրը կներառի պաշտպանության և անվտանգության հարցեր՝ տնտեսական և էներգետիկ համագործակցության հետ մեկտեղ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմաիլ Բաքաին շաբաթական ճեպազրույցի ժամանակ։
Դիվանագետի խոսքով, նոր փաստաթուղթը կթարմացնի և կլրացնի 2001 թվականի գործող պայմանագիրը, ինչը պայմանավորված է վերջին տասնամյակներում երկրների միջև համագործակցության զգալի ընդլայնմամբ։ Ինչպես հայտնել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 17-ին Մոսկվայում՝ երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ։
VERELQ