2025-01-08 14:38
Լրատվական գործակալություններ
Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը այցելել է Ադրբեջան, նախատեսվում է նաեւ այց Երեւան
Իրանի Անվտանգության Բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը չորեքշաբթի այցելել է Ադրբեջան, գրել են իրանական լրատվամիջոցները։
Բաքվում բարձրաստիճան իրանցի պաշտոնյան մտադիր է քննարկել համագործակցության հարցերը քաղաքականության եւ անվտանգության ոլորտում։
Ադրբեջանից հետո Ազգային անվտանգության Բարձրագույն խորհրդի քարտուղարը կայցելի Հայաստան, որտեղ բանակցություններ կվարի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Լուրեր Հայաստանից - NEWS.am