Փասադենայի հայկական եկեղեցին պատրաստ է օգնել Կալիֆոռնիայում մոլեգնող ուժեղ հրդեհից տուժածներին
Փասադենայի (Կալիֆոռնիա) հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին իր դռներն է բացել Լոս Անջելեսի շրջանում մոլեգնող հրդեհից տուժածների և բոլոր կարիքավորների առջև, հայտնում է «Զարթոնք Մեդիա»-ն։
Բացի այդ, օգնելու պատրաստակամություն են հայտնել նաև Բըրբենքում, Լա Կրեսենտայում, Մոնթեբելոյում և Փասադենայում գտնվող «ՀՅԴ-Արևելյան ափ» հայկական համայնքային կենտրոնները։ Նրանք բոլորը պատրաստ են աջակցել Կալիֆոռնիայի հարավում բռնկված հրդեհների պատճառով օգնության կարիք ունեցող ընտանիքներին։
Ուժեղ քամու պատճառով անտառային հրդեհը տարածվել է Լոս Անջելեսի բլուրի վրա, որտեղ գտնվում են հայտնի մարդկանց առանձնատները։ Հրդեհը վնասել է բազմաթիվ տներ՝ ստիպելով տասնյակ հազարավոր մարդկանց տարհանվել։ Ճանապարհները հիմնականում փակ են։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը արտակարգ դրություն է հայտարարել։
Նովոստի–Արմենիա