Անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպում են Անդրանիկ Քոչարյանի հետ
Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր՝ հունվարի 10-ին, ր աշխատասենյակում այսօր ընդունել է անհետ կորածների հարազատներին։
Թե ինչ հարցեր են քննարկել անհետ կորածների հարազատները պաշտպանության հանձնաժողովի նախագահի հետ, պարզ չէ։ Նրանք կարճ հանդիպումից հետո հեռացան առանց լրագրողների հետ զրուցելու։
Հիշեցնենք, որ Ամանորից առաջ անհետ կորած զինծառայողների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան եւ հանդիպում էին պահանջում Անդրանիկ Քոչարյանի հետ, սակայն վերջինս հրաժարվեց ընդունել ծնողներին: Դրանից մի քանի օր անց, այնուամենայնիվ, անհետ կորածների հարազատների հետ Ազգային ժողովում 2 ժամ տևած հանդիպում եղավ, որից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ: Նա ընդգծել էր, որ կհրավիրվեն համապատասխան գերատեսչություններից իրավասու պաշտոնյաներ, և անհետ կորածների հարազատներին հուզող հարցերը կդառնան քննարկման առարկան։
Լուրեր Հայաստանից - NEWS.am