Գնում էինք սնվելու․ ոստիկանները ձերբակալել են Արսեն Բաբայանին և իր ընկերներին

ՀՀ քրեական ոստիկանությունը Հրազդանի կիրճում ձերբակալել է փաստաբան Արսեն Բաբայանին և իր ընկերներին։ Այս մասին Բաբայանը հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում։

«Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք սնվելու ճանպարհներս կտրեցին հատուկ նշանակության դիմակավոր տղաները»,- գրել է փաստաբանը:

Նա նշել է նաև, որ իրենց տանում են քրեական ոստիկանություն։

Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնել է, որ նրանք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանությունն ազատ է արձակել Արսեն Բաբայանին, նրան ապօրինի զենք պահելու մեջ չեն կասկածում։

Sputnik Արմենիա