2025-01-10 19:42
Լրատվական գործակալություններ
Եվրոպական խորհրդի նախագահը ցանկանում է «ամրապնդել» համագործակցությունը Ալիևի հետ
Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հեռախոսազրույցում ես իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնել զոհվածների ընտանիքներին, ժողովրդին և Ադրբեջանի կառավարությանը՝ ինքնաթիռի կործանման կապակցությամբ։ ԵՄ-ն աջակցում է վթարի անաչառ և թափանցիկ հետաքննությանը։ Այս մասին սոցցանցերում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան։
«Քննարկվել են նաև ԵՄ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունները։ Մենք անհամբեր սպասում ենք շուտով հանդիպել Ալիևի հետ՝ շարունակելու մեր համագործակցության ամրապնդումը»,- գրել է նա։
Լուրեր Հայաստանից - NEWS.am