Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է.

«Այն արհավիրքը, որը հրդեհների ձևով դրսևորվում է ԱՄՆ-ում, մարդկային մեծ ողբերգություն է:

Սա ծանր փորձություն է ոչ միայն Միացյալ Նահանգներում ապրող հայերի համար, այլ, առհասարակ, մի երկրի, որտեղ հայերը մշտապես կոմֆորտ ապրելու և մշակութային, հասարակական, քաղաքական կյանքին ակտիվ մասնակցելու հնարավորություն ունեն:

Այս աղետը ոչ միայն մարդկային զոհերի է հանգեցրել, այլև հազարավոր մարդկանց ստեղծածը մի քանի օրում մոխիրի է վերածել:

Չեմ կասկածում, որ ԱՄՆ-ի նման երկիրը դուրս կգա այս աղետալի իրավիճակից, սակայն կան բաներ, որոնք պարզապես անվերականգնելի են:

Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց:

Ցավակցություններս՝ բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին»։

Aysor.am