2025-01-14 09:19
Լրատվական գործակալություններ
Գազայի հատվածի վերաբերյալ համաձայնագրի կնքումը հնարավոր է արդեն այս շաբաթ․ Սալիվան
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Գազայի հատվածի վերաբերյալ համաձայնագրի կնքումը արդեն այս շաբաթ։ Այս մասին Bloomberg-ին ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը՝ հավելելով, որ երաշխիք չկա, որ կողմերը կհամաձայնվեն նման գործարքի։
Սալիվանը Bloomberg-ին տված հարցազրույցում հավելել է, որ Բայդենի վարչակազմն այս հարցում կապի մեջ է ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի թիմի հետ։
Լուրեր Հայաստանից - NEWS.am