2025-01-14 09:21
Լրատվական գործակալություններ
Լոս Անջելեսի իշխանությունները չեն բացառում հրկիզումը որպես ավերիչ հրդեհների պատճառ
Պատասխանելով հարցին, թե արդյոք անցած շաբաթ Լոս Անջելեսի շրջանում բռնկված հրդեհների պատճառները պարզված են, պաշտոնական անձինք պատասխանել են, որ հետաքննությունը շարունակվում է։ Այս մասին հաղորդում է NBC News-ը։
«Մենք ներկայումս ունենք ուժեղ աշխատանքային խումբ՝ պարզելու այս առանձին հրդեհներից յուրաքանչյուրի պատճառն ու ծագումը: Նրանցից ոչ մեկի հրկիզումը չի բացառվում։ Հետաքննությունը շարունակվում է։ Ինչ վերաբերում է Պալիսադեսի հրդեհին, այս պահին վերջնականապես չի հաստատվել դրա հրկիզման փաստը, բայց մենք դիտարկում ենք բոլոր տարբերակները»,- լրագրողներին հայտնել է Լոս Անջելեսի ոստիկանության ներկայացուցիչ Դոմինիկ Չոյը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am