2025-01-14 11:17
Լրատվական գործակալություններ
Միրզոյանն ու Բլինքենն այսօր կստորագրեն ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը
Այսօր Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կտորագրեն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Միջոցառումը տեղի կունենա Երևանի ժամանակով ժ. 22:00-ին և կլուսաբանվի ՀՀ ԱԳՆ հարթակներով:
Ստորագրման արարողությունը ուղիղ կհեռարձակվի ԱՄՆ պետքարտուղարության YouTube ալիքով.
Լուրեր Հայաստանից - NEWS.am