2025-01-16 09:54
Լրատվական գործակալություններ
World Population Review. Հայաստանի բնակչությունը մեկ տարում ավելացել է
Բնակչության թվով Հայաստանը 140-րդն է աշխարհում։ Այս մասին են վկայում World Population Review-ի տվյալները։
Նշվում է, որ Հայաստանի բնակչությունը մեկ տարում ավելացել է մոտավորապես 30 հազար մարդով։ Ըստ փորձագետների՝ եթե 2023 թվականին այս ցուցանիշը կազմում էր 2 943 390 մարդ, ապա 2024 թվականին այն կկազմի 2 973 840 մարդ։
News.am