2024թ-ի դեկտեմբերին նախորդ տարվա համեմատ մոտ 2500-ով քիչ զբոսաշրջիկ է այցելել Հայաստան

2024 թվականի դեկտեմբերին Հայաստան է այցելել 130 148 զբոսաշրջիկ։ Այս մասին հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։ Դրան նախորդող՝ 2023թ–ի համեմատությամբ այցելությունների թիվը նվազել է 2561-ով։

2023թ դեկտեմբերին Հայաստան էր այցելել 132 709 զբոսաշրջիկ։ 2024թ դեկտեմբերի ցուցանիշը մոտ է 2022թցուցանիշին, երբ մեր երկիր զբոսաշրջային այցելությունների թիվը եղել է 130 429։

2024 թ դեկտեմբեր ամսին Հայաստան ամենամեծ թվով զբոսաշրջիկներ եկել են Ռուսաստանից, ինչը կազմում է զբոսաշրջային ընդհանուր այցելությունների 43.1%-ը, Վրաստանից՝ 13% և Իրանից՝ 8.4%:

Հիշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այսօր ասել էր, որ 2024 թվականին 2023–ի համեմատ մոտ 7%-ով քիչ զբոսաշրջիկ է այցելել Հայաստան։

Sputnik Արմենիա