2025-01-17 18:32
Լրատվական գործակալություններ
Սի Ծինփինն ու Դոնալդ Թրամփը զրուցել են հեռախոսով
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հեռախոսով զրուցել է ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի հետ: Տեղեկությունը հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
«Հեռախոսազրույցը կայացել է այսօր»,– ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` նոյեմբերի 5-ին ԱՄՆ–ում նախագահական ընտրություններ անցկացվեցին, և ԱՄՆ–ի 47–րդ նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը։
Նրա երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին:
Sputnik Արմենիա