Իրանը պատրաստ է բանակցություններ սկսել Թրամփի հետ պատժամիջոցների չեղարկման մասին

Իրանը պատրաստ է վերսկսել ԱՄՆ-ի հետ բանակցությունները պատժամիջոցների չեղարկման հարցի շուրջ, եթե համապատասխան ցանկություն հայտնի ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին SNN հեռուստաալիքի եթերում հայտնել է իսլամական հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին։

«Իրանը, ինչպես նախկինում, պատրաստ է սկսել կամ վերսկսել բանակցությունները պատժամիջոցների չեղարկման հարցի շուրջ։ Եթե ​​մյուս կողմը նման ցանկություն հայտնի, ապա բանակցություններ անպայման տեղի կունենան»,- Թրամփի հետ երկխոսություն սկսելու հնարավորության մասին հարցին պատասխանել է նա։

News.am