Թուրքիայում հյուրանոցում հրդեհի հետևանքով 66 մարդ է զոհվել

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտնել է, որ Բոլու նահանգի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրում գտնվող Grand Kartal հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով 66 մարդ է զոհվել։

«Ցավոք, հրդեհի հետևանքով զոհվել է 66, վիրավորվել՝ 51 մարդ։ Հրդեհի պահին հյուրանոցում 238 հյուր է եղել»,- դեպքի վայրում լրագրողներին ասաց նախարարը։

News.am