Հայաստան կժամանեն Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների ղեկավար մարմինները

Հայաստան կժամանեն Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, նշելով, որ հունվարի 23-ին նրանց մասնակցությամբ տեղի կունենա «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը։

Նույն օրը պատվիրակությունների ղեկավարները հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ։