2025-01-22 09:33
Լրատվական գործակալություններ
Իսրայելի նախագահ․ Իրանը կդառնա Թրամփի օրակարգի գլխավոր հարցը
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հայտարարել է, որ Իրանը կդառնա ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի «օրակարգի գլխավոր հարցը», հաղորդում Է Times of Israel-ը:
«Իրանը կդառնա նրա օրակարգի գլխավոր հարցը շատ մոտ ապագայում, և այն պետք է քննարկվի»,-Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում լրագրող Ֆարիդ Զաքարիայի հետ զրույցում հայտարարել է Հերցոգը։
«Իրանը չի կարող միջուկային ներուժ ունենալ և պետք է վերջ տա իր դրածոներին և «չարիքի առանցքին», - հայտարարել Է Իսրայելի նախագահը:
«Թեհրանի ռեժիմն օրեցօր աշխատում է նույնիսկ հիմա... նրանք շտապում են ռումբի մոտ և, իհարկե, անընդհատ ահաբեկչություններ են ծրագրում ամբողջ աշխարհում և մեր տարածաշրջանում», - հավելել է նա:
News.am